ՄԻԵԴ-ի կողմից Հայաստանի դեմ վճիռների ավելացումը խոսում է երկրի իրավագիտակցության մակարդակի բարձրացման մասին. նախարար
21/02/2018
Հայաստանում տարիների ընթացքում ՄԻԵԴ-ի կողմից ներկայացված դիրքորոշումները աճել են, որը ինքնին չի կարող համարվել վատ ցուցանիշ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 20-ին լրագրողների հետ զրույցում նման կարծիք արտահայտեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
«Այն, որ մարդիկ փորձում են իրենց իրավունքները պաշտպանել, այդ թվում` ՄԻԵԴ-ում, շատ հաճախ խոսում է այն մասին, որ Հայաստանում կայանում է փաստաբանության ինստիտուտը, մարդկանց իրավագիտակցությունն էապես աճում է»,- ասաց Հարությունյանը:
Արդարադատության նախարարի խոսքով` ՄԻԵԴ-ի կողմից ՀՀ վերաբերյալ կայացված վճիռների թիվը 2016 թվականին կազմել են 15, իսկ 2017-ին՝ 12:
Սկզբնաղբյուրը ՝ http://www.lragir.am/index/arm/0/right/view/170559