Իրավական խուճուճ ձևակերպումների մեջ մի՛ մտեք, ամեն ինչ շատ պարզ է. Դավիթ Հարությունյանը արձագանքում է ՀՀ նախագահի ընտրության շուրջ քննարկումներին

21/02/2018

Անգամ ամենավառ երևակայության դեպքում դժվարանում եմ նման մեկնաբանություն տալ, որ Սահմանադրության 125-րդ հոդվածը այս ձևով սահմանափակում է ՀՀ նախագահի ընտրությունն Ազգային ժողովում, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ մեկնաբանելով մասնագիտական շրջանակներում այն քննարկումներին, որ Սահմանադրության 125-րդ հոդվածը ուժի մեջ չի մտել, և ՀՀ նախագահի ընտրությունը պետք է կազմակերպվի համապետական ընտրակագրով։  «Խնդրին նայեք փոքր-ինչ պարզ՝ չխաբնվելով բարդ, իրավական խուճուճ ձևակերպումներին, որտեղ ամեն չորրորդ բառը հանցագործ է կամ չգիտեմ...նմանատիպ ածականներ են տրված»,- հորդորեց նախարարը։ Անդրադառնալով խնդրին՝ Հարությունյանն ասաց, որ 125-րդ հոդվածը ուժի մեջ է մտնելու ապրիլի 9-ից, այսինքն՝ ՀՀ նախագահի՝ պաշտոնն ստանձնելու օրվանից։ Սակայն, ըստ նախարարի, անցումային դրույթների 211-րդ հոդվածով խնդրին կարգավորում է տրվել։

 

Սկզբնաղբյուրը՝

https://www.aysor.am/am/news/2018/02/20/%D4%BB%D6%80%D5%A1%D5%BE%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%AD%D5%B8%D6%82%D5%B3%D5%B8%D6%82%D5%B3-%D5%B1%D6%87%D5%A1%D5%AF%D5%A5%D6%80%D5%BA%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80/1377367