Մեկնարկել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայողների հատուկ ուսուցման դասընթացը

12/03/2018

Այսօր «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի «Կարբի» ուսումնական կենտրոնում մեկնարկեց Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայողների հատուկ ուսուցման դասընթացը:

Դասընթացի շրջանակում ծառայողները կծանոթանան հրազենի և հատուկ միջոցների կառուցվածքին, նշանակությանը, դրանց հետ վարվեցողությանը և պահպանմանը, գործադրման կարգին, պայմաններին և վարժաձևերին, ինչպես նաև հրազենի կիրառման, քաղաքացիական պաշտպանության հիմունքներին, քրեակատարողական հիմնարկներում զանգվածային անկարգությունների և այլ արտակարգ դեպքերի ժամանակ ծառայողական առաջադրանքների իրականացման տեխնիկական հմտություններին և այլն: