Անթույլատրելի է․Դավիթ Հարությունյանը «Լավ երեկո»-ի ռեպորտաժի շուրջ լուրջ քննարկում կունենա Հ1-ի ղեկավարության հետ

14/03/2018

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն անթույլատրելի է համարում կանանց քրեակատարողական հիմնարկում նկարահանված «Լավ երեկո» հաղորդման ռեպորտաժը, որը բուռն քննարկման թեմա է դարձել։

«Կարծում եմ, որ դա անթույլատրելի է, ինքս շատ մտահոգված եմ այդ դեպքով և շատ լուրջ քննարկում եմ ունենալու Հ1-ի ղեկավարության հետ, որովհետև սա առաջին դեպքը չէ, այլ երկրորդ լուրջ բացթողումն է, որ տեղի է ունեցել Հ1-ի կողմից։ Մենք դա քննարկման առարկա կդարձնենք», - այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Հարությունյանը։

Դիտարկմանը, թե 2000 թվականին, երբ ինքն արդարադատության նախարար էր, ՔԿՀ-ներ մուտքը, համեմատաբար, ազատ էր, հիմա ինչո՞ւ են խոչընդոտներ ստեղծվում լրագրողների համար, արդարադատութան նախարարը պատասխանեց.

 

Սկզբնաղբյուրը՝ https://www.aysor.am/am/news/2018/03/14/%D4%B4%D5%A1%D5%BE%D5%AB%D5%A9-%D5%80%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6/1386043