Արթուր Հովհաննիսյանը ներկայացրեց «Հանրաքվեի մասին» օրենքի նախագծում արված փոփոխությունները
03/04/2018
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի նախագիծը:
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը հանձնաժողովի անդամներին ներկայացրեց առաջին ընթերցումից հետո նախագծում կատարված փոփոխությունները: «Առաջին փոփոխությունը չորրորդ հոդվածում է, որտեղ հանրաքվեի դրվող հարցերի շարքին ավելացվել է հանրաքվեի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որովհետև Սահմանադրությամբ նախատեսված է, որ հանրաքվեի միջոցով ընդունված օրենքը կարող է փոփոխվել միայն հանրաքվեի միջոցով: Մյուս փոփոխությունը 5-րդ հոդվածում է, որտեղ շարադրված են այն ակտերը, որոնք հանրաքվեի չեն կարող դրվել: Այստեղ ավելացվել է դրույթ, որ հանրաքվեի միջոցով օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծերը, եթե այդ օրենքի ընդունումից չի անցել մեկ տարի, չեն կարող հանրաքվեի դրվել: Սա ևս Սահմանադրության դրույթ է, որ հանրաքվեով ընդունված օրենքները կարող են փոփոխվել ոչ շուտ, քան մեկ տարի հետո»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Հովհաննիսյանը:
Ամբողջական հոդվածը ՝ https://armenpress.am/arm/news/927206/