ԴԱՀԿ-ի չի կարողանա բռնագանձում տարածել մի շարք զինծառայողների վճարների վրա
03/04/2018
ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյանը նշեց՝ նախագծով սահմանվում է, որ բռնագանձում չի կարող տարածվել պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային, ինչպես նաև կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների ու ռազմաուսումնական հաստատություններում և ոստիկանական ուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների դրամական ապահովության և «Ես եմ» ծրագրով տրվող պատվո վճարների վրա:
Ամբողջական հոդվածը ՝ https://armenpress.am/arm/news/928045/