Դավիթ Հարությունյանը Freedom House-ի զեկույցում հայտնաբերել է իրար հակասող դրույթներ

12/04/2018

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանն անդրադարձավ  Freedom House կազմակերպության զեկույցին, ըստ որի՝ Հայաստանը կանգնած է ավոտրիտար դառնալու վտանգի առաջ և նշեց, որ առաջին անգամ է լսում Freedom House-ի զեկույց, որն արմատապես տարբերվում է այն ընդունված մեթոդաբանությունից, որը կառույցը, որպես կանոն, որդեգրել է:

«Եթե որևէ մեկն ուշադիր ուսումնասիրի այդ զեկույցը, ապա կարծում եմ՝ զարմանքով կհայտնաբերի իրար հակասող դրույթներ: Օրինակ, եթե Սերժ Սարգսյանն առաջադրվում է որպես վարչապետ, դա կտանի դեպի ավտորիտար ռեժիմի, իսկ եթե Սերժ Սարգսյանը չառաջադրվի վարչապետ, ապա դա կդառնա գործադիր իշխանության լռելյայն կառավարում, այսինքն՝  ձախ մի՛ գնա, աջ մի՛ գնա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Դավիթ Հարությունյանը:

Սկզբնաղբյուրը ՝ https://armenpress.am/arm/news/929671.html