Ազդարարը կկարողանա կոռուպցիայի կամ հանցագործության մասին անանուն ինֆորմացիա ուղարկել լրատվամիջոցի
12/04/2018
Այսօր` ապրիլի 12-ին, Կառավարության առաջին դռնփակ նիստն է, օրակարգում ներառված է 62 հարց, որից 37-ը՝ չզեկուցվող: Զեկուցվող հարցերի թվում է Արդարադատության նախարարության ներկայացրած «Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը և վարման կարգը հաստատելու մասին» հարցը: Հիշեցնենք, որ խորհրդարանն ընդունել է «Ազդարարման մասին» օրենքի նախագիծը, որը հանրության շրջանում հայտնի դարձավ ՀՅԴ-ական պատգամավոր Անդրանիկ Կարապետյանի ձևակերպմամբ՝ գործ տալու ինստիտուտ անունով:
Ըստ նախագծի հիմնավորման՝ «Կոռուպցիայի դեմ պայքարը վաղուց արդեն դուրս է եկել ազգային, ներպետական կարգավորման շրջանակներից և դարձել միջազգային հանրության հոգածությանառարկա:
Այս ոլորտում ազդարարների պաշտպանությունը հանդիսանում է կոռուպցիայի դեմարդյունավետ պայքարի առանցքային երաշխիքներից մեկը»:
Ուստի, նախատեսվում է ստեղծել ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակ, որի միջոցովազդարարը, այսինքն` կոռուպցիայի դեպքի մասին հայտնողը, կարող է անանուն եղանակովհաղորդել տեղեկություններ հանցագործության մասին: Կառավարության լիազոր մարմինն էլ երաշխավորում է ազդարարի պաշտպանությունը՝ ապահովելով նրա անանունությունը:
Ազդարարիանանունությունը երաշխավորվում է նրա համացանցային հաղորդակարգի հասցեն (Internet Protocol Address) ծածկագրելու միջոցով:
Էլեկտրոնային պորտալում լինելու է «ազդարարել» կոճակը, որի միջոցով անձին հնարավորություն էընձեռվում ազդարարել կոռուպցիոն բնույթի դեպքի, պաշտոնի չարաշահման և այլ դեպքերի մասին: Ազդարարելու համար պետք է ներբեռնել TOR համակարգը՝ անանունությունն ապահովելու համար:
Այնուհետև անձը մուտք է գործում կայքէջ TOR համակարգի միջոցով, որտեղ հայտնվում է «ուղարկելփաստաթղթեր» պատուհանը:
Սկզբնաղբյուրը ՝ http://hetq.am/arm/news/87322/