Հաշտարարի ինստիտուտը կբեռնաթափի դատարանների աշխատանքը. Փոխնախարարը նոր օրինագիծ ներկայացրեց

05/05/2018

Հաշտարարության ինստիտուտի ներդրման կարեւորությունը նրանում է, որ ամբողջ աշխարհում վեճերի լուծման այլընտրանքային եղանակները խրախուսվում են, արդյունավետ են, դատարանների բեռնաթափմանը եւ վեճերի արագ լուծմանն են ուղղված: Այս մասին, այսօր՝ մայիսի 3-ին, ԱԺ-ում «Հաշտարարության մասին» օրենքի նախագծի ներկայացման ժամանակ նշեց Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, այս օրինագիծը նախատեսում է հաշտարարության սկզբունքները, հաշտարարին վերաբերող կանոնները, իրավունքներն ու պարտականությունները, արտոնագրված հաշտարարի պարտականությունները, արտոնագրված հաշտարարին որակավորում շնորհելու, դրանից զրկելու հիմքերը եւ այլն:

 

Սկզբնաղբյուրը ՝ https://news.am/arm/news/449421.html