Նախարար Զեյնալյանն ընդունել է Նիդերլանդների դեսպան Դաումային

07/06/2018

 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հունիսի 6-ին ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Իոս Դաումային:

 Նախարարը դեսպանի հետ զրույցում ներկայացրել է արդարադատության ոլորտի առաջնահերթությունները՝ իրավական և դատական բարեփոխումներ, Պրոբացիոն ծառայության կարողությունների զարգացում, քրեակատարաողական հիմնարկների բարելավմանն ուղղված աշխատանքներ, մասնավորապես, անազատության մեջ պահվող անձանց զբաղվածության ապահովում և նրանց տրամադրվող սննդի որակի բարձրացում:

 Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են նշված ոլորտներում համագործակցելու հնարավորություններն ու վերահաստատել փոխգործակցությունն առավել խորացնելու և չափելի արդյունքներ արձանագրելու պատրաստակամությունը: