Արցախի ԱԺ նախագահն ընդունել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի ղեկավարած պատվիրակությանը

10/07/2018

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հուլիսի 10-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի ղեկավարած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի նախագահը կարևորել է ՀՀ նոր կառավարության անդամների այցելություններն ու շփումներն արցախյան գործընկերների հետ և ընդգծել միջգերատեսչական համագործակցության արդյունավետության բարձրացման հրատապությունը: Իր խոսքում ՀՀ արդարադատության նախարարը նշել է, որ իրենց ուշադրության կենտրոնում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հետևանքներով պայմանավորված Արցախի բնակիչների իրավունքների պաշտպանության խնդիրը: Արտակ Զեյնալյանը վստահեցրել է, որ արցախյան գործընկերների հետ համագործակցության շրջանակներում փորձելու են օժանդակել նաև կադրերի վերապատրաստմանը:

Սկզբնաղբյուրը ՝http://shamshyan.com/hy/article/2018/07/10/1100452/