Հանրագրերի նոր ինստիտուտը կայանում է
27/07/2018
Արդարադատության նախարարությունը, «Հանրագրերի մասին» ՀՀ օրենքի հիման վրա ստացված հանրագրի արդյունքում, www.e-draft.am հարթակում քննարկման է ներկայացրել «Ընտանեկան օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Վերջինով առաջարկվում է բացառել դատական կարգով ամուսնալուծության՝ Ընտանեկան օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին մասի գ) կետով նախատեսված հիմքը: Ամուսնալուծության վերաբերյալ ամուսինների փոխադարձ համաձայնության առկայության դեպքում ամուսնալուծությունը չի կարող իրականացվել դատական կարգով, եթե ամուսնալուծության հետ միաժամանակ չեն ներկայացվել Ընտանեկան օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վեճերի հետ կապված պահանջներ: Այսինքն. նախագծով բացառվելու է դատական կարգով այն ամուսնալուծությունների վերաբերյալ գործերի քննությունը, որոնց դեպքում փաստացի չկա վեճի առարկա:
նախարարությունը կարևորում է այն հանգամանքը, որ նախագիծը մշակվել է «Հանրագրերի մասին» ՀՀ օրենքի հիման ներկայացված հանրագրի հիման վրա: Վերջինս փաստում է, որ հանրագրերի նոր ինստիտուտը կայանում է: