Նախարար Զեյնալյանն ընդունել է ՀԲԸՄ նախագահին
06/09/2018
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին և ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանին:
Նախարարը բարձր է գնահատել կառույցի հայանպաստ գործունեությունն ու կարևորել հայկական սփյուռքի ներգրավվածությունը Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին:
ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար, ներկայացրել է Միության՝ տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերը և նախարարի հետ քննարկել արդարադատության ոլորտում համագործակցության հեռանկարները:
Արտակ Զեյնալյանը գործընկերոջ հետ անդրադարձել է նաև Հայկական բարեգործական ընդհանուր միության մասնագիտական շրջանակը Արդարադատության նախարարության աշխատանքներում ներգրավվելու հնարավորություններին: