Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը կոչ է անում լրատվամիջոցներին ապանձնավորել Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում տեղի ունեցած միջադեպի մասնակիցների անունները
17/10/2018
Երեկ՝ հոկտեմբերի 23-ին, «Հրապարակ» օրաթերթն իր www.hraparak.am կայքում նյութ էր հրապարակել նախօրեին Վ․ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում տեղի ունեցած միջադեպի մասին, որում արծարծվում էին նույն համալսարանի երկու ուսանողուհիների անուններ: Հարգելով անձնական տվյալների պաշտպանության եւ մասնավոր կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը՝ «Հրապարակ»-ն իր կայքում այսօր արդեն ապանձնավորել էր միջադեպի մասնակից գլխավոր հերոսուհու անունը. ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության խնդրանքով ապանձնավորվել է նաև դեպքին առնչվող ուսանողուհու անունը ևս: Հաշվի առնելով, սակայն, որ նյութը տարածվել (արտատպվել) է ցանցային այլ լրատվամիջոցներում՝ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հորդորում է մյուս լրատվամիջոցներին ևս ապանձնավորել նյութում առկա հերոսների անունները՝ նրանց ինքնությունը նույնականացնելու հնարավորությունից խուսափելու նպատակով: