Կառավարությունը համաներումով իրավական գնահատական չի տալիս դատական ակտերին. Արտակ Զեյնալյան

22/11/2018

ԵՐԵՎԱՆ,  2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը պարզաբանում է, որ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին օրենքն արդարադատական ակտ չէ. դրանով կառավարությունը իրավական գնահատական չի տալիս դատական ակտերին:

«Արմենպրես» լրատվական գործակալության սրահում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Արտակ Զեյնալյան անդրադարձավ «Արմենպրես»-ի թղթակցի հարցին, թե ի՞նչ կարգավորումներ են նախատեսված, երբ ի հայտ են գալիս նոր հանգամանքներ այն պարագայում, երբ համաներումը տարածվում է նաև  քննչական մարմինների վարույթում գտնվող քրեական գործերի վրա: «Այս համաներումն արդարադատական ակտ չէ: Այս համաներումով մենք չենք վերանայում կամ գնահատական չենք տալիս: Իրավական գնահատական չենք տալիս դատական ակտերին, դրանց օրինականությունը չենք վիճարկում: Մենք ընդամենը որոշակի կատեգորիայի մարդկանց ազատում ենք պատժից կամ հետապնդումից: Եվ այս անձինք մինչև իրենց կյանքի վերջ, որոշ դեպքերում՝ նաև նրանց սերունդները,  կարող են վիճարկել դատական ակտերի օրինականությունը և հասնել արդարացման: Որևէ կերպ մեկը մյուսի հետ չի առնչվում»,- մանրամասնեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատարը:

Ամբողջական հոդվածը ՝ https://armenpress.am/arm/news/953137.html?fbclid=IwAR3H6es8rRivXoaClW0PXqdeudxvJkB6JTUADpNKi9FOpiq-4LCAilYJvuI