Համաներման արդյունքում ՊՊԾ գնդի գործով տուժողների իրավունքները չեն անտեսվի. Զեյնալյան

22/11/2018

Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման արդյունքում պատանդ պահված, ֆիզիկական կամ մարմնական վնաս կրած տուժողների իրավունքները չեն անտեսվի։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2–ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը։
«Նախատեսել ենք սպանվածների, պատանդառուների, ֆիզիկական կամ մարմնական վնաս կրած անձանց իրավուքնների պաշտպանությունը, եթե նրանք առարկեն՝ ապա այս համաներումը չի կիրառվի, մենք չենք կարող անտեսել նրանց իրավունքները»,–ասաց նա։
Սկզբնաղբյուրը ՝ https://news.am/arm/news/479037.html?fbclid=IwAR26YF5t0Aftk9HwULNGBMLL9MZ4o_8pZDAsqRRbpoc7rW49jqNVv0d01oQ