Ցմահ դատապարտյալների նկատմամբ անհատական մոտեցում է լինելու. Զեյնալյան

22/11/2018

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը վերահաստատում է նախկինում արած հայտարարությունն այն մասին, որ Հայաստանում ցմահ դատապարտյալների թիվը մեծ է և շեշտում, որ իրականացնում են քաղաքականություն այս առումով իրավիճակը բարելավելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսի ընթացքում Արտակ Զեյնալյանն ասաց, որ ցմահ դատապարտյալների նկատմամբ իրականացվելու անհատական մոտեցում:

«Ցմահ դատապարտյալների վերաբերյալ իմ դիրքորոշումը ձեզ հայտնի է: Ես իրավապաշտպան եղած ժամանակ հայտարարել եմ, որ Հայաստանի համար չափազանց շատ է այսքան մեծ թվով  ցմահ դատապարտյալ ունենալը: Թեև կաշկանդված եմ նաև իմ կարգավիճակով, բայց կրկնում եմ, որ չափից ավելի շատ են, և մենք իրականացնում ենք քաղաքականություն  իրավիճակը բարելավելու ուղղությամբ:  Անհատական մոտեցում է ցուցաբերվելու, օգտագործվելու է և պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտը, և ներման ինստիտուտը»,- մանրամասնեց Զեյնալյանը:

Ամբողջական հոդվածը ՝ https://armenpress.am/arm/news/953144/?fbclid=IwAR1WlQuM7fuYyApMjp-WR_v3DeVkJUoDsdI27-EfkXyGkUDgWOTPGPX83Do