Դատապարտյալները ՔԿՀ-ներում կտեղաբաշխվեն այնպես, որ ավելի մոտ լինեն իրենց ազգականների բնակավայրերին
22/11/2018
Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մասին որոշմանը:
ՀՀ արդարդատության նախարարի պաշտոնակատարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը, ներկայացնելով որոշման նախագծերը, նշեց, որ փաթեթը պատրաստավել է ՄԻՊ գրասենյակի հետ համատեղ:
«Մենք նախատեսում ենք, որ դատապարտյալին մեկ քրեակատարողական հիմնարկից մեկ այլ հիմնարկ տեղափոխելու հիմք դիտարկել նաև մերձավոր ազգականների հետ շփումները, այսինքն՝ դատապարտյալներին ըստ ՔԿՀ-ների տեղաբաշխելիս այնպես անել, որ ազգականների բնակության վայրերին մոտ ՔԿՀ տեղակայվի, որ արտաքին աշխարհի հետ կապն ավելի արդյունավետ լինի», — ասաց նա, նշելով, որ նախատեսում են նաև մեկ երկարատև տեսակցություն՝ մինչև երեք օր տևողությամբ:
«Մենք գտնում ենք, որ անկախ նրանից, թե անձը ինչ հանցանք է գործել, եթե կան օրենքով նախատեսված հիմքերը անձին կարճատև մեկնում տալու համար, ապա մենք այդ անձին կտրամադրենք, իսկ անվտանգության ապահովումը կկազմակերպվի», — ասաց նա: