ՔԿՀ-ները բեռնաթափելու կարիք չունեն, Համաներումը բացառապես մարդասիրական քայլ է. Արտակ Զեյնալյան
22/11/2018
Նախատեսվող համաներումը նպատակ չունի բեռնաթափելու քրեակատարողական հիմնարկները, քանի որ ՔԿՀ-ները ծանրաբեռնված չեն։ Այսօր խորհրդարանում հայտարարել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը։ Նշենք, որ այսօր կառավարության նախաձեռնությամբ հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ՝ քննարկելու Համաներման նախագիծը։ Մինչ այն ներկայացնելը Արտակ Զեյնալյանը հայտարարեց, որ այսօրվա դրությամբ քրեակատարողական հիմնարկներում ընդհանուր առմամբ պահվում է կալանավորված և դատապատված 2888 անձ, իսկ ընդհանուր մահճակալների թիվն է՝ 5346։