Արտակ Զեյնալյանն այցելել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ
14/12/2018
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այսօր այցելել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:
Փոխնախարար Սուրեն Քրմոյանի և Քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանի ուղեկցությամբ նախարարի պաշտոնակատար Զեյնալյանը շրջել է հիմնարկում, ՔԿՀ ծառայողների աշխատասենյակներում, բուժկետում, գրադարանում, խոհանոցում, զբոսահրապարակում և նկուղային հարկում:
Շրջայցի ընթացքում նախարարի պաշտոնակատարը հանձնարարականներ է տվել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի խնդիրների լուծման ու պահման պայմանների բարելաման վերաբերյալ: