Պրոբացիայի ծառայությունն ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կհամագործակցեն

20/03/2019

 ՀՀ արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայության և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև մարտի 19-ին ստորագրվել է  համագործակցության հուշագիր:

Դրա շրջանակում կառույցները կհամագործակցեն  վերականգնողական արդարադատության ոլորտում, մասնավորապես՝ Պրոբացիայի ծառայությունում հաշվառված շահառուների վերաինտեգրման և վերասոցիալականացման աշխատանքներում:

Հուշագրի շրջանակում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Պրոբացիայի ծառայությունում հաշվառված 20 երիտասարդների հնարավորություն կընձեռի ներկա գտնվելու Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստանի ազգային հավաքականի բոլոր տնային հանդիպումներին: