Հայտարարություն
02/04/2019
Հարգելի՛ քաղաքացիներ
Հիմք ընդունելով Արդարադատության նախարարություն դիմող բազմաթիվ անձանց դժգոհությունները՝ հայտարարում ենք, որ Նախարարության կողմից ՀՀ պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու պետական տուրքը կազմում է 5.000 դրամ:
Նախարարությունը պատասխանատվություն չի կրում այլ անձանց կամ կազմակերպությունների կողմից փաստաթուղթը ապոստիլով վավերացնելու համար գանձվող հավելավճարների համար: Դիմումների ընդունման ժամերը՝ 10:30-12:00-ն է և 15:00-16:30-ը: Դիմումների ընթացակարգերի հետ կապված մանրամասներին կարող եք ծանոթանալ moj.am կայքում՝ http://moj.am/page/apostille :