Գործադիր իշխանությունը չի վերահսկում դատական իշխանությանը. Արտակ Զեյնալյան

11/04/2019

«Դատական իշխանությունը անկախացել է գործադիր իշխանությունից»,- այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
Նրա խոսքերով՝ որպես ասվածի ապացույց, կան անհերքելի փաստեր: Գործադիր իշխանությունը չի վերահսկում դատական իշխանությանը, դատական ակտերի պատվերներ չեն տրվում:
«Դրա դրսևորման ձևերից մեկն այն է, որ Հայաստանի պատմության մեջ չէր եղել դեպք, որ նախաքննության մարմինը՝ մեղադրանքի կողմը, միջնորդություն ներկայացներ դատարանին: Դատարանը և մեղադրանքի կողմը միշտ ընկալվել են որպես մեկ թիմ: Նման երևույթներ արդեն կան և սա անհերքելի դրսևորում է, ցուցանիշ է դատական իշխանության անկախացման՝ գործադիր իշխանությունից, ավելացել են նաև միջնորդությունների մերժումները»,- ասաց Արտակ Զեյնալյանը:
Լրագրողի այն հարցին, որ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը ասել է, որ այս սուղ պայմաններում 1 մլրդ 300 մլն դրամ գումար է հատկացվել դատական համակարգի բարեկարգման համար, ի՞նչ է արվել այդ գումարով համակարգի փոփոխության համար, նախարարը պատասխանեց, որ գումարների ծախսման հաշվետվությունը կներկայացնի Դատական դեպարտամենտը:

Սկզբնաղբյուրը՝ https://www.shantnews.am/news/view/338813.html?fbclid=IwAR2aiyHMhVvky5a7GwPGz2igInxNMt4tTJL9M835CBrt483Jase-77WJ8po