ԱՆ ՔՊ ղեկավար կազմի հետ անցկացվել է Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումը հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում թեմայով շտաբային ուսումնավարժություն
19/04/2019
Արդարադատության նախարարության արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառներին առնչվող 2019 թվականի հիմնական միջոցառումների պլանի համաձայն ապրիլի 19-ին Նախարարության ՔՊ ղեկավար կազմի հետ անցկացվել է Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումը հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում թեմայով շտաբային ուսումնավարժություն: Վերջինին մասնակցում էին ԱԻՆ ՓԾ ՔՊՎ ՔՊ հարցերով կառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության համակարգման բաժնի պետ, փ/ծ գնդապետ Ա.Խարիկյանը և բնակչության պաշտպանության կազմակերպման բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Կ.Սահակյանը:
Նպատակը՝ ստուգել նախարարության և ենթակա մարմինների ՔՊ ղեկավար կազմի, ՔՊ շտաբերի, ՔՊ կազմավորումների պատրաստականության աստիճանը և Նախարարության ՔՊ պլանի իրատեսության գնահատումը։
Ուսումնավարժության ընթացքում գործնականորեն իրականացվել են ազդարարում, հավաք, խնդրադրում, զեկույցների մշակում և ունկնդրում: Ուսումնավարժության մեկնարկը տրվել է ժամը 07:30-ին «Հայտարարված է հավաք» ազդանշանով: Ժամը 09:30-ին խորհրդակցությունների դահլիճում տեղի է ունեցել ղեկավար կազմի խնդրադրում` Նախարարության ՔՊ համակարգը «Բարձր» պատրաստականության աստիճանի փոխադրելու և «Ուժեղացված» աշխատանքային ռեժիմի անցնելու վերաբերյալ: Այնուհետև մասնակիցները համաձայն ՔՊ և խաղաղից պատերազմական ժամանակի փոխադրման պլանի կազմակերպել և իրականացրել են նախատեսված միջոցառումները՝ ներկայացրել են զեկույցներ: Ժամը 12։00-ին ուսումնավարժության անցկացման ղեկավար՝ Նախարարության ՔՊ շտաբի պետ, արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանի մոտ տեղի ունեցավ ղեկավար կազմի ունկնդրում, որի ընթացքում ընթերցվեցին ՔՊ պետին ներկայացվող ամփոփ զեկույցները։ Քննարկվեցին ՔՊ կազմավորումների գույքով և սարքավորումներով հագեցման, պաշտոնատար անձանց փոխատեղելիության, ռազմական դրության ժամանակ պաշտպանական կառույցների հետ կապված իրավահարաբերությունների, ռազմագերիների, քրեակատարողական հիմնարկների դատապարտյալների տարահանման, պատսպարման, տեղափոխման, ուղեկցման հարցերը, որոնք պահանջում են առանձնահատուկ լուծումներ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում վերոնշյալ հարցերի քննարկման համար Նախարարության և շահագրգիռ մարմինների հետ կազմակերպել աշխատանքային քննարկումներ, ինչպես նաև ԱԻՆ-ի կողմից օրենսդրական փոփոխություններ կատարելու առաջարկ՝ նոր կառուցապատման նախագծերը քաղաքացիական պաշտպանության տեսանկյունից ԱԻՆ-ի հետ համաձայնեցման ներկայացնելու նպատակով: Քննարկվեց նաև քրեակատարողական հիմնարկների դատապարտյալների պահման շենքերի վնասման ժամանակ դատապարտյալների առանձնացման համար տարածքներ տրամադրելու հարցերը: