«Զոն նայողների» արտոնությունները վերացված են, չկա խուց, որը չի խուզարկվում

25/04/2019

 

«Զոն նայողների» արտոնությունները, ինչ որ եղել են նախկին իշխանությունների ժամանակ, այն, ինչ դուք գիտեք, վերացված են, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։
«Չկա այնպիսի խուց, որը չի խուզարկվում, չկա այնպիսի անձ, որի վրայից արգելված իր չի բռնագրավվում։ Սա այդ արտոնությունների դարաշրջանի ավարտն է եղել, մեր իշխանության գալու պայմաններում սա դադարել է լինել»,- ասաց Արդարադատության նախարարը։ 
Նա նշեց, որ կալանավայրերում որևէ մեկն արտոնյալ պայմաններ չունի։
«Դուռ բաց պահելու համար անօրինական վճարումներ, ներսում գումարի շարժ, սա մենք վերացվել ենք։ Ինչ վերաբերում է ներսում խաղալուն, ապա բազմիցս ասել եմ, որ կարող են խաղալ օրինական, թույլատրած սեղանի խաղեր։ Սեղանի խաղերով կարող են նաև «ղումար» խաղալ, և այդտեղ ոչ թե առձեռն գումարներ են պտտվում, այլ կարող են գրանցվել։ Սա վերացնելու համար մենք պետք է վերացնենք «օբշյակ» հասկացությունը, որպեսզի դրսում շարժ չլինի»,- ասաց Արտակ Զեյնալյանը։

«Զոն նայողների» արտոնությունները, ինչ որ եղել են նախկին իշխանությունների ժամանակ, այն, ինչ դուք գիտեք, վերացված են, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։«Չկա այնպիսի խուց, որը չի խուզարկվում, չկա այնպիսի անձ, որի վրայից արգելված իր չի բռնագրավվում։ Սա այդ արտոնությունների դարաշրջանի ավարտն է եղել, մեր իշխանության գալու պայմաններում սա դադարել է լինել»,- ասաց Արդարադատության նախարարը։ Նա նշեց, որ կալանավայրերում որևէ մեկն արտոնյալ պայմաններ չունի։«Դուռ բաց պահելու համար անօրինական վճարումներ, ներսում գումարի շարժ, սա մենք վերացվել ենք։ Ինչ վերաբերում է ներսում խաղալուն, ապա բազմիցս ասել եմ, որ կարող են խաղալ օրինական, թույլատրած սեղանի խաղեր։ Սեղանի խաղերով կարող են նաև «ղումար» խաղալ, և այդտեղ ոչ թե առձեռն գումարներ են պտտվում, այլ կարող են գրանցվել։ Սա վերացնելու համար մենք պետք է վերացնենք «օբշյակ» հասկացությունը, որպեսզի դրսում շարժ չլինի»,- ասաց Արտակ Զեյնալյանը։
Սկզբնաղբյուրը՝ https://www.aysor.am/am/news/2019/04/25/%D4%B6%D5%B8%D5%B6-%D5%B6%D5%A1%D5%B5%D5%B8%D5%B2%D5%B6%D5%A5%D6%80/1556031?fbclid=IwAR2-2Qr7Kbx1xLbe31qkr8I34RG5PhEYAVSoazMTJGKFrXwMEOS1kD23x8Q