Հակակոռուպցիոն մարմինը կլինի ունիվերսալ, թե՞ կանխարգելիչ՝ պարզ կդառնա երկու ամսից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

03/05/2019

Արդարադատության նախարարությունը գտնվում է հակակոռուպցիոն ռազմավարության լրամշակման փուլում, հասարակական կազմակերպություններից այդ ռազմավարության վերաբերյալ ստացվել է 400 դիտողություն և առաջարկություն, հետևաբար լրամշակումից հետո կունենանք նոր հակակոռուպցիոն ռազմավարություն։ Այս մասին այսօր «Թավշյա հեղափոխությունից մեկ տարի անց. կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման բաժնի պետ Մարիամ Գալստյանը։ Ըստ Գալստյանի՝ այս պահին ընթանում են հետազոտություններ, թե հակակոռուպցիոն մարմինն ինչ մոդել պետք է ունենա։ «Հասարակական կազմակերպությունների մոտ էլ այս հարցը միանշանակ կա, կան կազմակերպություններ, որոնք պնդում են, որ պետք է հակակոռուպցիոն մարմինը լինի ունիվերսալ, կան նաև այնպիսիք, որորնք գտնում են, որ այդ մարմինը պետք է լինի կանխարգելիչ մարմին, ուստի ամենաշատը 1-2 ամիս տևող քննարկումներից հետո կունանանք արդեն նաև այդ մարմնի մոդելի հստակ ընտրությունը»,- նկատեց ՀՀ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման բաժնի պետը։ 
Սկզբնաղբյուրը՝ https://factor.am/147237.html?fbclid=IwAR27cau4q2-KIbBTCFo3uxNiVlY15jNzSX7R7VNb9iAW_Hw42yOZgfYsjBc