Վիգեն Քոչարյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչներին
17/05/2019
Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչներին:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների վերաբերյալ դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույցին: Առաքելության ներկայացուցիչներն արձանագրել են, որ ընտրություներն անցել են հանրային լայն վստահության մթնոլորտում և վերահաստատել են անցած ընտրությունների դրական գնահատականը, նրանց համապատասխանությունը միջազգային չափորոշիչներին:
Փոխնախարար Քոչարյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին իրականացրած դիտորդական առաքելության և օբյեկտիվ գնահատականի համար: Վիգեն Քոչարյանը, կարևորելով ազատ և արդար ընտրական գործընթացի, ընտրությունների ընթացքի և արդյունքների նկատմամբ հանրային բարձր վստահության ապահովման հարցում համապատասխան քաղաքական կամքի կարևորությունը, միևնույն ժամանակ շեշտել է, որ զուգահեռ անհրաժեշտ է քաղաքացիական հասարակության և քաղաքական ուժերի մասնակցությամբ նոր ընտրական օրենսդրության մշակում, ինչը կերաշխավորի Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների անշրջելի բնույթը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են դիտորդական առաքելության առաջարկներին և ապագա համագործակցության ձևաչափերին: