Արտակ Ասատրյանը քաղհասարակության ներկայացուցիչների հետ քննարկել է ՀԿ-ների ֆինանսական հաշվետվողականությանն առնչվող հարցեր
22/05/2019
Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանն այսօր ընդունել է Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչներին՝ միջազգային փորձագետ Լյուբեն Պանովի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հասարակական կազմակերպությունների ֆինանսական հաշվետվողականությանն առնչվող մի շարք հարցեր:
Փոխնախարար Ասատրյանը ողջունել է հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին Արդարադատության նախարարությունում՝ կարևորելով ԹԻՀԿ-ի հետ համագործակցության հարուստ փորձը և գործընկերային բարձր հարաբերությունները:
Կողմերն անդրադարձել են հասարակական կազմակերպությունների ֆինանսական հաշվետվողականությանն առնչվող առկա օրենսդրական նախագծի շրջանակում համատեղ արդյունավետ լուծումներ գտնելու հնարավորություններին:
Լյուբեն Պանովը միջազգային փորձի շրջանակում փոխնախարարին ներկայացրել է հասարակական կազմակերպությունների ֆինանսական հաշվետվողականության որոշ մոդելներն ու դրանց կիրառման առանձնահատկությունները:
Ամփոփելով հանդիպումը՝ Արտակ Ասատրյանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ քննարկման համար և առկա խնդիրներին համատեղ լուծումներ գտնելու ուղղությամբ համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել: