Արդարադատության նախարարի տեղակալը Ստրասբուրգում մասնակցում է տնտեսական հանցագործության կանխարգելմանն ու դրա դեմ պայքարին ուղղված նիստին
23/05/2019
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը մայիսի 22-ից 24-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում մասնակցում է «Միջոցառումներ՝ ուղղված Արևելյան գործընկերության տարածաշրջանում տնտեսական հանցագործության կանխարգելմանը և դրա դեմ պայքարին» տարածաշրջանային ծրագրի տեխնիկական կոմիտեի նիստին:
Այն իրականցվում է ԵՄ/ԵԽ գործընկերության երկրների համար նախատեսված «Գործընկերություն՝ արդյունավետ կառավարման» ծրագրի շրջանակում:
Փոխնախարար Խաչիկյանը ներկայացրել է Հայաստանում հակակոռուպցիոն պայքարի ոլորտում կենսագործվող քաղաքականության մշակման առանձնահատկությունները: Անդրադարձ է կատարվել նաև հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ձևավորմանը, հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակում նախատեսվող միջոցառումների իրականացման հնարավորություններին:
Միջոցառման շրջանակում բարձր է գնահատվել Հայաստանի Հանրապետության կառավարության ձեռնարկած հետևողական քայլերը՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին: