Ինչպե՞ս է իրականացվելու վեթինգը. արդարադատության փոխնախարարի պարզաբանումը

24/05/2019

Ինչպե՞ս է իրականացվելու վեթինգը, արդյոք նույն դատավորները պետք է  քննեն մեղադրվողների գործերը: Այս հարցերն են այսօր քննարկվում ԱԺ-ում անցումային արդարադատությանը նվիրված լսումներում: Արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանն ասաց, որ վեթինգն իրականացնում է հանրային ծառայողի բարեվարքությունը երեք հիմնական կոմպոնենտով՝ վերաբերմունքը մարդու իրավունքներին,  վերաբերմունքը մասնագիտական էթիկայի կանոններին եւ ծառայողի գույքային դրությունը:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ ասաց, որ  իշխանությունն այդ հարցերի պատասխանը վերջնական չունի: «Դրա համար էլ այս լսումներն ենք կազմակերպել»,- ասաց նա:Անդրիաս Ղուկասյանն էլ հարցրեց՝ արդյոք կառավարությունը հրաժարվո՞ւմ է լյուստրացիայի օրենք ընդունելուց: ԱԺ նախագահն ասաց, որ իշխանությունը չի կարող պատասխանել՝ լյուստրացիայի մասին օրենք կլինի՞, թե՞ ոչ:
Սկզբնաղբյուրը՝ http://araratnews.am/inchpe%D5%9Es-e-irakanacvelu-vethingeh-ardaradatuthyan-phoxnaxarari-parzabanumeh/?fbclid=IwAR0vRzBWC_hQMF6vDRM0V0S9WATiCD9a0KEdvGnMppuHauzujsW5m3v-Tmw