ՀՀ-ում ցանկանում են փաստաբանների անվճար ծառայություններ տրամադրել ապաստան խնդրած օտերարկրացիներին

29/05/2019

Առաջարկվում է ճշտել կարգավորումները «Փաստաբանության մասին» օրենքի շրջանակում։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի մայիսի 30-ի նիստում, «Փաստաբանության մասին» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, ասել է հիմնական զեկուցող, արդարադատության առաջին փոխնախարար Արտակ Ասատրյանը։
Մասնավորապես,  նրա խոսքով՝ օրենքի կարգավորման շրջանակում առաջարկվում է ներառել վարչական դատավարության ինստիտուտ։ «Կարեւոր փոփոխություններից մեկն այն է, որ ըստ օրինագծի առաջարկվում է անվճար իրավաբանական ծառայություններ մատուցել օտարերկրացի քաղաքացիներին, որոնք ապաստան են խնդրել Հայաստանում, ինչպես նաեւ առողջական վիճակի պատճառով քաղաքացիների գործունեության սահմանափակման դեպքում»,- պարզաբանել է Ասատրյանը։

Սկզբնաղբյուրը՝  https://news.am/arm/news/515496.html?fbclid=IwAR3rgPdTtJ7cYjOA13ZVJSjRKCwoJlL2tTAz29XfM6QnXripEquFaAohBNo: