Արդարադատության նախարարությունն ու Եվրոպական միությունը խորացնում են համագործակցությունը
31/05/2019
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի ղեկավարությամբ այսօր մեկնարկել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում դատաիրավական բարեփոխումներին» տեխնիկական աջակցության ծրագիրը: Վերջինիս նպատակն է օժանդակել ՀՀ-ԵՄ արդարադատության ոլորտի քաղաքական երկխոսությանը և աջակցել արդարադատության ոլորտում ԵՄ հետագա աջակցության մշակմանը:
Ծրագրի շրջանակում նախատեսվում է վերլուծել ոլորտում առկա բացերն ու խնդիրները և վերջիններիս հիման վրա մշակել ոլորտում աջակցության ծրագրերի հայտերի փաստաթղթերի փաթեթ` նախանշելով բյուջետային աջակցության ծրագրի հիմնական ուղղությունները: Ծրագրով նախատեսվում է նաև աջակցել արդարադատության ոլորտում էլեկտրոնային գործիքների ներդրման ու արդիականացման գործընթացներին և այլն:
Ծրագրի մեկնարկի հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչները, Ծրագրի փորձագետները և ՀՀ արդարադատության նախարարության աշխատակիցները:
Նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը հանդիպման ընթացքում նշել է, որ այս Ծրագիրը կնպաստի արդարադատության ոլորտում ընթացիկ և մոտ ապագայում նախատեսված բարեփոխումների առավել արդյունավետ և թիրախային իրագործմանը: