Հայաստանը ներդնում է այլընտրանքային խափանման միջոցների ինստիտուտը

10/06/2019

ՀՀ կառավարությունը գնում է այլընտրանքային պատիժների, այլընտրանքային խափանման միջոցների ինստիտուտը ներդնելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ հանձնաժողովների նիստում 2018-ի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը ներկայացնելիս ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Ատոմյանը հետաքրքրվեց քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալների, կալանավորների վրա տարեկան ծախսվող գումարի չափի վերաբերյալ: Նա առաջարկեց, որ տուգանքը որպես պատժատեսակ լինի ավելի լայնածավալ` նաև ծախսերից խուսափելու համար:
«Կառավարությունը ներդնում է այլընտրանքային պատիժների և այլընտրանքային խափանման միջոցների ինստիտուտը: Մեր կառավարությունը գնում է այս ինստիտուտները ներդնելու ուղղությամբ: Հիմա աշխատանքներ են տարվում էլեկտրոնային հսկողության սարքավորումները դնելու ուղղությամբ: Եթե կարելի է փախանման միջոց ընտրել չհեռանալը և դրանց զուգակցել այլ խափանման միջոցներ, կարելի է դա իրականացնել` խուսափելու մարդկանց քրեակատարողական հիմնարկներում պահելուց: Բացի դրանից, մշակել ենք ռազմավարություն, որ պատժողական քաղաքականությունից անցնենք վերականգնողական քաղաքականությանը: Այդ ռեժիմները պետք է փոփոխվեն, անձը պետք է իր վարքագծով ցույց տա, որ ուղղվել է, և ռեժիմների փոփոխությամբ հասնի ընդհուպ բաց ռեժիմի»,-ասաց Զեյնալյանը:
Նա նշեց, որ ավելի քան 8 մլրդ դրամ է ծախսվում քրեակատարողական ծառայության վրա: Վերջերս հաշվարկ են կատարել` հաշվարկել են տեղում պատրաստվող սնունդը`  դրսում պատվիրելու համատեքստում: Օրական 1200 դրամի չափ է կազմում միայն սննդի վրա ծախսվող գումարը:

Սկզբնաղբյուրը՝ այստեղ: