ՔԿԱԳ-ում քաղաքացիներին ավելի արդյունավետ կսպասարկեն

14/06/2019

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում պատգամավորներն այսօր քննարկում են «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որը հեղինակել է կառավարությունը: Արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը տեղեկացրեց՝ օրինագծի  նպատակն է, որպեսզի ԱՆ քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում՝ ՔԿԱԳ, քաղաքացիների սպասարկումն առավել արդյունավետ դառնա. «Հնարավորություն ենք տալիս քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում ամեն ակտի վերաբերյալ ստանալ անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկանքներ: Այսօր արդեն իսկ կա ձեւավորված էլեկտրոնային համակարգի կիրառում, որը զետեղված չէ օրենքում, եւ մենք ցանկանում ենք այդ կարգավորումները ներառել: Նախկինում քաղաքացիական կացության ակտերի գրանցումները կատարվում էին ձեռագիր, իսկ համակարգի միջոցով՝ էլեկտրոնային տարբերակով»: Հանձնաժողովականները դրական եզրակացություն տվեցին օրինագծին, որն առաջիկայում պետք է քննարկվի ԱԺ լիագումար նիստում: 

Սկզբնաղբյուրը՝ https://www.aravot.am/2019/06/14/1050216/?fbclid=IwAR3XSdZgrl7EsxDI_6ntJluBc0lZTLsE7zd7P7joMsgSJUFdZZSlEfrmVIw