Այս պահին քննարկում ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վերաբերյալ օրինագծի լրամշակման հնարավորությունը. փոխնախարար

10/07/2019

 

«Մենք այս պահին ունենք հակակոռուպցիոն ռազմավարություն, որը չի առաջացնում ՀԿ-ների լուրջ դժգոհությունը և անհամաձայնություն չի առաջացնում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց արդարադատության փոխնախարար Տիգրան Խաչիկյանը։
  Անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմանը, դրա շուրջ եղած մտահոգություններին՝  փոխնախարարը նշեց, որ այս պահին չկա օրենսդրական նախագիծ, և խոսել կոնկրետ մտահոգությունների մասին՝ տեղին չէ։Մեր դիտարկմանը, թե ինչու ի վերջո որշում կայացվեց ստեղծել հակակոռուպցիոն կոմիտե և ոչ հակակոռուպցիոն անկախ ունիվերսալ մեկ միասնական մարմին, փոխնախարարը նկատեց, որ դրա գաղափարական հիմքն այն է, որ չպետք է միավորել բնույթով տարբեր երկու ֆունկցիաներ՝ մասնավորապես հայտարարագրերի ընդունման գործառույթը և կոռուպցիոն բնույթի գործերով օպերատիվ հետախուզական միջոցառումները: «Մենք պետք է ունենանք արդյունավետ համագործակցություն կանխարգելիչ մարմնի և օպերատիվ հետախուզական մարմնի միջև, և դրա հետ հապված հիմա մենք քննարկումներ ենք տանում։ Բացի այդ, մենք ապահովելու ենք հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար կազմի նշանակման անկախության բոլոր բավարար երաշխիքները»,- ասաց Խաչիկյանը։
  Անդրադառնալով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի շուրջ ստեղծված աղմուկին, մասնավորապես ՀԿ-ների դիտարկումներին, որ կառույցի անկախությունը վտանգի տակ է, փոխնախարարը նշեց, որ օրինագիծը դեռ առաջին ընթերցմամբ է ընդունվել, և հնարավոր են փոփոխություններ։ «Հնարավոր է փոփոխվի սկզբունքորեն կարգավորում նախատեսող ցանկացած դրույթ։ Մենք այս պահին քննարկում ենք դրա լրամշակման հնարավորությունը»,- ասաց Խաչիկյանը։

«Մենք այս պահին ունենք հակակոռուպցիոն ռազմավարություն, որը չի առաջացնում ՀԿ-ների լուրջ դժգոհությունը և անհամաձայնություն չի առաջացնում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց արդարադատության փոխնախարար Տիգրան Խաչիկյանը։  Անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմանը, դրա շուրջ եղած մտահոգություններին՝  փոխնախարարը նշեց, որ այս պահին չկա օրենսդրական նախագիծ, և խոսել կոնկրետ մտահոգությունների մասին՝ տեղին չէ։Մեր դիտարկմանը, թե ինչու ի վերջո որշում կայացվեց ստեղծել հակակոռուպցիոն կոմիտե և ոչ հակակոռուպցիոն անկախ ունիվերսալ մեկ միասնական մարմին, փոխնախարարը նկատեց, որ դրա գաղափարական հիմքն այն է, որ չպետք է միավորել բնույթով տարբեր երկու ֆունկցիաներ՝ մասնավորապես հայտարարագրերի ընդունման գործառույթը և կոռուպցիոն բնույթի գործերով օպերատիվ հետախուզական միջոցառումները: «Մենք պետք է ունենանք արդյունավետ համագործակցություն կանխարգելիչ մարմնի և օպերատիվ հետախուզական մարմնի միջև, և դրա հետ հապված հիմա մենք քննարկումներ ենք տանում։ Բացի այդ, մենք ապահովելու ենք հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար կազմի նշանակման անկախության բոլոր բավարար երաշխիքները»,- ասաց Խաչիկյանը։  Անդրադառնալով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի շուրջ ստեղծված աղմուկին, մասնավորապես ՀԿ-ների դիտարկումներին, որ կառույցի անկախությունը վտանգի տակ է, փոխնախարարը նշեց, որ օրինագիծը դեռ առաջին ընթերցմամբ է ընդունվել, և հնարավոր են փոփոխություններ։ «Հնարավոր է փոփոխվի սկզբունքորեն կարգավորում նախատեսող ցանկացած դրույթ։ Մենք այս պահին քննարկում ենք դրա լրամշակման հնարավորությունը»,- ասաց Խաչիկյանը։
Տեսանյութը՝ այստեղ: