Դիտորդների խումբը ողջունում է քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի ռազմավարությամբ որդեգրված մոտեցումները

12/08/2019

Արդարադատության նախարարության կողմից իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում 2019 թվականի հուլիսի 25-ից հանրային քննարկման է ներկայացվել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կարծիքների հիման վրա լրամշակված ՀՀ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարության և դրա իրականացման 2019-2023 թվականների միջոցառումների ծրագրի նախագիծը (https://www.e-draft.am/projects/1829):

Ռազմավարության նպատակն է պատժողական քաղաքականությունից անցումը վերականգնողական արդարադատության, պատժի նպատակների արդյունավետ իրացումը, կրկնահանցագործության նվազեցումը, քրեական ենթամշակույթի հաղթահարումը, քրեակատարողական և պրոբացիայի համակարգում կոռուպցիայից զերծ մշակույթի ձևավորումը, միջազգային չափանիշներին համապատասխան քրեակատարողական և պրոբացիայի համակարգի կայացումը:

          Տեղեկացնենք, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի կողմից դրական է գնահատվել լրամշակված Ռազմավարության ռազմավարական ուղղությունների համալրման ու առավել ընդգրկուն դարձնելուն ուղղված մոտեցումը և ներկայացվել են առաջարկներ, որոնք ուղղված են Ռազմավարությունն առավել համապարփակ դարձնելուն:

Արդարադատության նախարարությունը շնորհակալություն է հայտնում համագործակցության համար և ակնկալում շահագրգիռ բոլոր կողմերի ակտիվ մասնակցությունն առավել թիրախավորված Ռազմավարություն ունենալու հարցում: