Ո՞ր ՔԿՀ-ներն են ապամոնտաժվելու ու փակվելու. արդարադատության նախարարությունը ռազմավարական նոր ծրագիր ունի

28/08/2019

 

«ՀՀ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարությունը, դրա իրականացման 2019-2023 թվականների միջոցառումների ծրագիրը և ծրագրի կատարումը համակարգող խորհրդի ձևավորման և գործունեության կազմակերպման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ քննարկում է ընթացել:
Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը նշել է, որ սա այս ոլորտում առաջին ռազմավարության նախագիծն է: Այն ներկայացվել է հանրային քննարկման:
«Խնդիր ունենք ընդունելու նոր քրեակատարողական օրենսգիրք, որը ներկայումս գտնվում է լրամշակման փուլում: Հաջորդ ամսվա ընթացքում այն կդրվի հանրային քննարկման և կուղարկվի պետական մարմիններ` կարծիքի: Դա բխում է 2015 թվականի սահմանադրական փոփոխություններից ու մի շարք այլ հանգամանքներից: Մեր հիմնական նպատակներից է պատժողական քաղաքականությունից անցումը վերասոցիալականացման քաղաքականություն»,- ասաց փոխնախարարը:
Նա նշեց, որ կարևորվում է դատապարտյալների պատժի կրման պայմանների բարելավումը:
«Նախատեսվում է քրեակատարողական հիմնարկների օպտիմալացում և նոր քրեակատարողական հիմնարկների կառուցում, ինչպես նաև արդեն իսկ գործող ՔԿՀ-ներում հիմնանորոգման աշխատանքների կատարում, նաև տեխնիկական միջոցներով հագեցնելուն ուղղված գործողությունների կատարում: Նախատեսվում է նոր ՔԿՀ-ի կառուցում, որտեղ կտեղափոխվեն «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժ կրող դատապարտյալները: Նախատեսվում է «Հրազդան» ՔԿՀ-ի դատապարտյալներին տեղափոխել «Սևան» ՔԿՀ, քանի որ այնտեղ պայմանները բավականին վատթար են»,- ասաց Գալյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ նախատեսվում է  ապամոնտաժել «Գորիս» ՔԿՀ-ն և կառուցել նորը: Նախնական պլաններով՝ այն կկառուցվի Խնձորեսկում:

«ՀՀ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարությունը, դրա իրականացման 2019-2023 թվականների միջոցառումների ծրագիրը և ծրագրի կատարումը համակարգող խորհրդի ձևավորման և գործունեության կազմակերպման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ քննարկում է ընթացել:Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը նշել է, որ սա այս ոլորտում առաջին ռազմավարության նախագիծն է: Այն ներկայացվել է հանրային քննարկման:«Խնդիր ունենք ընդունելու նոր քրեակատարողական օրենսգիրք, որը ներկայումս գտնվում է լրամշակման փուլում: Հաջորդ ամսվա ընթացքում այն կդրվի հանրային քննարկման և կուղարկվի պետական մարմիններ` կարծիքի: Դա բխում է 2015 թվականի սահմանադրական փոփոխություններից ու մի շարք այլ հանգամանքներից: Մեր հիմնական նպատակներից է պատժողական քաղաքականությունից անցումը վերասոցիալականացման քաղաքականություն»,- ասաց փոխնախարարը:Նա նշեց, որ կարևորվում է դատապարտյալների պատժի կրման պայմանների բարելավումը:«Նախատեսվում է քրեակատարողական հիմնարկների օպտիմալացում և նոր քրեակատարողական հիմնարկների կառուցում, ինչպես նաև արդեն իսկ գործող ՔԿՀ-ներում հիմնանորոգման աշխատանքների կատարում, նաև տեխնիկական միջոցներով հագեցնելուն ուղղված գործողությունների կատարում: Նախատեսվում է նոր ՔԿՀ-ի կառուցում, որտեղ կտեղափոխվեն «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժ կրող դատապարտյալները: Նախատեսվում է «Հրազդան» ՔԿՀ-ի դատապարտյալներին տեղափոխել «Սևան» ՔԿՀ, քանի որ այնտեղ պայմանները բավականին վատթար են»,- ասաց Գալյանը:Նա տեղեկացրեց նաև, որ նախատեսվում է  ապամոնտաժել «Գորիս» ՔԿՀ-ն և կառուցել նորը: Նախնական պլաններով՝ այն կկառուցվի Խնձորեսկում: