Նոր օրենքը չի վտանգում բանկային գաղտնիքի սկզբունքը

20/09/2019

«Բանկային գաղտնիքի մասին» օրենքում առաջարկված փոփոխությունը չի խախտում բանկային գաղտնիքի սկզբունքը՝ «Ռադիոլուրի հյուրասրահ»-ում ասել է արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը։ Նա նշել է, որ փոփոխությունը միայն ընդլայնում է իրավապահ մարմինների գործիքակազմը՝ ֆինանսական հանցագործությունները բացահայտելիս: Ըստ փոխնախարարի՝ ոչ բոլոր հանցագործությունների դեպքում հնարավոր կլինի հասնել բանկային գաղտնիքի բացահայտման։Ընդդիմախոսների այն պատճառաբանությանը, թե «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի փոփոխությամբ վտանգվում է բանկային համակարգի կայունությունը և մարդու անձնական տվյալների պահպանման գաղտնիության իրավունքը, փոխնախարար Աննա Վարդապետյանը արձագանքում է՝ բանկային գաղտնիքի տրամադրումը շարունակում է պահպանվել բացառապես դատարանի որոշմամբ։ Նշում է, որ շատ երկրներում նման գաղտնիքի բացահայտումն առանց դատարանի որոշման է լինում եւ անգամ նման օրենք չկա։«Ընդհանրապես, բանկային գաղտնիքը բացարձակ իրավունք չէ և այս փոփոխությունն ամբողջովին հիմնավոր է իրավական և տնտեսական տեսանկյունից»,- ասել է Աննա Վարդապետյանը։ 

Սկզբնաղբյուրը՝ այստեղ: