«ԵԽ-ի հետ գործարքի մասին խոսելն ուղղակի զվարճալի է»․ Ռուստամ Բադասյան
31/10/2019
Ստամբուլյան կոնվենցիայի սահմանադրականության մասին Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ֆիքեց այն, ինչ մենք գիտեինք։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
«Այնքան ակնհայտ է, որ հակասահմանադրական չէ և բոլոր շահարկումները անտեղի են։ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը գալիս էր ֆիքսելու այն, ինչ մենք գիտեինք»,-նշեց նա։
Հարցին՝ հնարավո՞ր է Եվրոպայի խորհրդի հետ գործարքի գնան Հրայր Թովմասյանի հրաժարականի դիմաց, Բադասյանն արձագանքեց․ «Նրանք, ովքեր խոսում են գործարքի մասին, լավ չեն պատկերացնում , թե Եվրոպայի խորհուրդը ինչ կառույց է և լավ չեն պատկերացնում ՀՀ կառավարության արժեքհամակարգը։ Նման բանի մասին խոսելն ուղղակի զվարճալի է»։
Նշենք ՝ Վանատիկի հանձնաժողովը կարծքի էր հայտնել, որ Ստամբուլի կոնվենցիայի ոչ մի դրույթ չի կարող համարվել Հայաստանի Սահմանադրությանը հակասող։
Ստամբուլի կոնվենցիայի ոչ մի դրույթ չի կարող համարվել Հայաստանի Սահմանադրությանը հակասող․ ԵԽ-ն այց կկատարի Երևան:
Սկզբնաղբյուրը՝ այստեղ: