Նախարարությունը կգնահատի «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի աշխատանքի արդյունավետությունը

01/11/2019

Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի նոր ռազմավարությունում նախատեսված են մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են դատապարտյալների զբաղվածության խնդրի լուծմանը: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Ըստ նախարարի` դատապարտյալներին աշխատանքով ապահովմամբ և զբաղվածության խնդիրների լուծմամբ զբաղվող «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի հետ կապված մի շարք խնդիրներ են առաջացել, որոնց կապակցությամբ այժմ քրեական վարույթներ կան տարբեր տեսակի:
Բադասյանի կարծիքով`պետք է հասկանալ , թե նախարարությունը ինչպես է  դատապարտյալների զբաղվածության խնդիրը լուծելու և ինչ ձևաչափ է ներդրվելու:
«Այս պահին կան բազմաթիվ տեղեր, որտեղ հնարավոր է աշխատանքով ապահովել: Դա հացի փռերն են, նռան այգիները և խոզաբուծարանները, բայց այդ մասով աշխատանքները այդքան էլ արդյունավետ չեն կազմակերպվել: Այժմ հիմնադրամը ունի նոր տնօրեն և այդ նոր տնօրենի խնդիրն է այդ հարցերի լուծումները փնտրելն է, որպեսզի կարողանանք գնահատել, թե արդյոք այդ հիմնադրամի միջոցով ենք առաջ գնալու դատապարտյալների վերասոցիալականացման խնդիրները լուծելիս, թե պետք է այլ ձևաչափ մտածել»,- եզրափակեց նախարարը:
ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը նշեց, որ առաջիկա ծրագրերում նախատեսում են միջոցառումներ իրականացնել այդ ուղղությամբ:
« Փաստ, եթե դատապարտյալը զբաղված լինի, ապա ձեռնպահ կմնա ոչ օրինաչափ գործողություններից: Դրա համար մտածում ենք առողջացնել «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի գործառույթները, որը միտված է հենց ապահովելու դատապարտյալների զբաղվածությունը: Այդ ուղղությամբ աշխատում ենք և մոտ ապագայում կհամոզվեք, որ այդ ոլորտում նույնպես ձեռնարկվում ենք դրական և հուսադրող միջոցառումներ»,- ընդգծեց Գոյունյանը:

Սկզբնաղբյուրը՝ այստեղ: