Նախարար. Դատավորների թեկնածուների ստուգման մեխանիզմների ներդրումը շարունակվելու է

12/12/2019

«Հանրությունն իրավունք ունի իմանալ, թե ովքեր են արդարադատություն  իրականացնող անձիք, դրա համար մենք Դատական օրենսգրքում ներառել ենք դատավորների թեկնածուների ստուգման  որոշակի մեխանիզմներ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Նա նշեց, որ դեռ շարունակելու են նման մեխանիզմների ներդրումը, նաև կատարելագործում են կարգապահական պատասխանատվության ինստիտուտը:
«Վերից վար կոռումպացված, հստակ մեխանիզմներով գործող դատական համակարգը, որը գոյություն է ունեցել մինչև 2018 թվականի մայիս-հունիս, որտեղ ուղղակի հաստատված դրույքաչափերով  կաշառքները վերից վար, վարից վեր իջել են, ունենալ նմանատիպ դատական համակարգը և այդ համակարգի պայմաններում լռել,  ունենալ համակարգ, որը բացառապես կախվածության մեջ է եղել գործադրից և այդ պայմաններում ևս լռել, իշխանափոխությունից հետո,  երբ  ձեռնարկում ենք դատաիրավական բարեփոխումներ, ասում ենք՝ եկեք դատական համակարգի անկախությունն ապահովենք, ասում ենք՝ քաղհասարակություն եկեք ներգրավեք ու մեզ  հետ դա արեք, այդ պայմաններում որոշ հայտարարություններ մեկնաբանել  որպես դատարանի նկատմամբ ճնշում, զավեշտից բացի որևէ այլ տպավորություն ինձ մոտ չի թողնում»,- ասաց նախարարը:
Ռ. Բադասյանը հայտարարեց, որ հիմա դատական համակարգում համակարգված կոռուպցիա չկա:

Սկզբնաղբյուրը՝ այստեղ: