Գործադիրը ՔԿՀ-ների տեխնիկական հագեցվածության ապահովման նպատակով 12 միլիոն դրամ հատկացրեց

12/12/2019

Քրեակատարողական ծառայության կարողությունների զարգացման և տեխնիկական հագեցվածության ապահովման նպատակով Կառավարությունը մոտ 12 միլիոն դրամ հատկացրեց։
Գումարը փոխանցվելու է Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը՝ Կառավարության պահուստային ֆոնդից:
Արդարադատության նախարարության փոխանցմամբ՝ այդ գումարի շրջանակներում կկահավորվի «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող ազատազրկված անձանց երկարատև տեսակցությունների սենյակները, «Գորիս» քրեակատարողական հիմնարկի կապի անվտանգությունը կապահովվի և ՔԿ 9 հիմնարկների ֆինանսական ծառայությունները կապահովվեն համակարգչային ծրագրերով։
«Քրեակատարողական վարչությունը հետևողականորեն ծրագրեր է մշակում քրեակատարողական համակարգի ներքին և արտաքին անվտանգության ապահովման մակարդակը բարձր նիշերի վրա պահելու, քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատազրկվածների բնակության պայմաններն ու քրեակատարողական համակարգի տեխնիկական հագեցվածությունը միջազգային նորմերի և տեխնիկական պահանջների սահմաններում ապահովելու համար»,- Կառավարությանը հայտնել է Արդարադատության նախարարությունը։

Սկզբնաղբյուրը՝ այստեղ: