Աշխատանքային քննարկում՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և պետական այլ մարմինների միջև էլեկտրոնային հարցումների և փաստաթղթաշրջանառությանն առնչվող հարցերի վերաբերյալ

22/01/2020

Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել դատարանների և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև փաստաթղթաշրջանառության, ինչպես նաև Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից օրենքով նախատեսված մարմիններին հարցումներ իրականացնելու կարգը սահմանող Կառավարության որոշման նախագծերի աշխատանքային քննարկումը:

Քննարկմանը մասնակցել են աշխատանքային գործառույթներով պայմանավորված՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ տեղեկատվություն փոխանակող շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչները:

Հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցի խոսքով` ներկայում պետական կառավարման մի քանի մարմինների և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև փաստաթղթաշրջանառությունը որոշ գործառույթների մասով իրականացվում է նաև էլեկտրոնային եղանակով` Կառավարության համապատասխան որոշումների, ինչպես նաև Արդարադատության նախարարի և այլ մարմինների համատեղ հրամանների հիման վրա: Փաստաթղթաշրջանառության նման կարգով են իրականացվում նաև պարտապանի և նրա գույքի վերաբերյալ որոշ պետական մարմիններին հարցումների իրականացումը: «Նման ոչ միասնական և չհամակարգված կարգավորումները՝ նախատեսված տարբեր ժամանակահատվածներում և տարբեր ակտերով, ազդում է փաստաթղթաշրջանառության համակարգի արդյունավետության վրա, պարունակում է այդ ակտերում հնարավոր հակասությունների առկայության ռիսկեր, փաստաթղթաշրջանառության գործընթացը դարձնում է ոչ համակարգված և ոչ միասնական չափանիշներով իրականացվող»,- նշել է Տիգրան Դադունցը՝ հավելելով, որ այս առումով մինչև 2019 թվականի հուլիսի 9-ի փոփոխությունները, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում էր, որ պարտապանի գույքի հետախուզումն իրականացվում է անշարժ գույքի կադաստր, պետական ռեգիստր, դեպոզիտարիա, հարկային, մաքսային, պետավտոտեսչության մարմիններին հարցումներ կատարելու միջոցով: Հիմնադրամի տնօրենի խոսքով՝ 2019 թվականի հուլիսի 9-ի փոփոխություններով հստակեցվել է, որ նշված հարցումները կարող են կատարվել էլեկտրոնային եղանակով, իսկ Էլեկտրոնային եղանակով հարցումների և դրանց պատասխանների ձևերը, ինչպես նաև հարցումների իրականացման կարգը սահմանելու է Կառավարությունը: «Այսպիսով, նման կարգավորումը հնարավորություն է ընձեռում Կառավարության մեկ որոշման շրջանակներում կարգավորել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասում նշված պետական մարմինների միջև հաղորդակցությունը՝ պարտապանի և նրա գույքի հետախուզման նպատակով էլեկտրոնային հարցումներ իրականացնելու և դրանց պատասխանները ստանալու մասով՝ կարգավորումների հիմքում դնելով միասնական չափանիշներ»,- նշել է Տիգրան Դադունցը՝ ընդգծելով, որ վերոնշյալը հաշվի առնելով՝ մշակվել է Կառավարության որոշման նախագիծ, որի վերաբերյալ շահագրգիռ անձանցից ստացվել են բազմաթիվ առաջարկություններ, այդ թվում՝ նոր մոտեցմամբ փաստաթղթաշրջանառության համակարգ ներդնելու վերաբերյալ: 

Հաջորդիվ, քննարկման մասնակիցները ներկայացրել են նախագծի վերաբերյալ իրենց դիտողությունները և առաջարկությունները: 

Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել «Դատարանների և հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև էլեկտրոնային եղանակով օրենքով սահմանված փաստաթղթերը ներկայացնելու կարգը սահմանելու մասին» որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Կառավարության որոշման նախագծի աշխատանքային քննարկումը:
Քննարկմանը մասնակցել են աշխատանքային գործառույթներով պայմանավորված՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ տեղեկատվություն փոխանակող շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչները:
Հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցի խոսքով` ներկայում պետական կառավարման մի քանի մարմինների և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև փաստաթղթաշրջանառությունը որոշ գործառույթների մասով իրականացվում է նաև էլեկտրոնային եղանակով` Կառավարության համապատասխան որոշումների, ինչպես նաև Արդարադատության նախարարի և այլ մարմինների համատեղ հրամանների հիման վրա: Փաստաթղթաշրջանառության նման կարգով են իրականացվում նաև պարտապանի և նրա գույքի վերաբերյալ որոշ պետական մարմիններին հարցումների իրականացումը: «Նման ոչ միասնական և չհամակարգված կարգավորումները՝ նախատեսված տարբեր ժամանակահատվածներում և տարբեր ակտերով, ազդում է փաստաթղթաշրջանառության համակարգի արդյունավետության վրա, պարունակում է այդ ակտերում հնարավոր հակասությունների առկայության ռիսկեր, փաստաթղթաշրջանառության գործընթացը դարձնում է ոչ համակարգված և ոչ միասնական չափանիշներով իրականացվող»,- նշել է Տիգրան Դադունցը՝ հավելելով, որ այս առումով մինչև 2019 թվականի հուլիսի 9-ի փոփոխությունները, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում էր, որ պարտապանի գույքի հետախուզումն իրականացվում է անշարժ գույքի կադաստր, պետական ռեգիստր, դեպոզիտարիա, հարկային, մաքսային, պետավտոտեսչության մարմիններին հարցումներ կատարելու միջոցով: Հիմնադրամի տնօրենի խոսքով՝ 2019 թվականի հուլիսի 9-ի փոփոխություններով հստակեցվել է, որ նշված հարցումները կարող են կատարվել էլեկտրոնային եղանակով, իսկ Էլեկտրոնային եղանակով հարցումների և դրանց պատասխանների ձևերը, ինչպես նաև հարցումների իրականացման կարգը սահմանելու է Կառավարությունը: «Այսպիսով, նման կարգավորումը հնարավորություն է ընձեռում Կառավարության մեկ որոշման շրջանակներում կարգավորել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասում նշված պետական մարմինների միջև հաղորդակցությունը՝ պարտապանի և նրա գույքի հետախուզման նպատակով էլեկտրոնային հարցումներ իրականացնելու և դրանց պատասխանները ստանալու մասով՝ կարգավորումների հիմքում դնելով միասնական չափանիշներ»,- նշել է Տիգրան Դադունցը՝ ընդգծելով, որ վերոնշյալը հաշվի առնելով՝ մշակվել է Կառավարության որոշման նախագիծ, որի վերաբերյալ շահագրգիռ անձանցից ստացվել են բազմաթիվ առաջարկություններ, այդ թվում՝ նոր մոտեցմամբ փաստաթղթաշրջանառության համակարգ ներդնելու վերաբերյալ: 
Հաջորդիվ, քննարկման մասնակիցները ներկայացրել են նախագծի վերաբերյալ իրենց դիտողությունները և առաջարկությո