ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդում տեղի է ունեցել Համընդհանուր պարբերական դիտարկման Հայաստանի ազգային զեկույցի քննարկումը

23/01/2020

Հունվարի 23-ին Ժնևում ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդում տեղի ունեցավ Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) երրորդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի քննարկումը։ Զեկույցի ներկայացման նպատակով Ժնևում էր գտնվում Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը՝ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Պատվիրակության կազմում ընդգրկված էին նաև Հայաստանի արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանը, ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը, կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, արտաքին գործերի, առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների պաշտոնյաներ։
Արտաքին գործերի նախարարի տեղակալը ներկայացրեց զեկույցը՝ անդրադառնալով Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում կատարված քայլերին, օրենսդրական բարեփոխումներին, ձևավորված դրական պրակտիկային։ Իր խոսքում Արտակ Ապիտոնյանը վերահաստատեց որպես ՀՀ կառավարության առանցքային հանձնառություն՝ մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության առավել ամրապնդումը շարունակելու երկրի իշխանությունների պատրաստակամությունը, կարևորեց ՄԱԿ տարբեր մարմինների հետ համագործակցության խորացման անհրաժեշտությունը, մասնավորապես, Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման առումով։
ՄԱԿ անդամ երկրների շուրջ հարյուր ներկայացուցչություններ հանդես եկան Հայաստանում մարդու իրավունքներին վերաբերող ելույթներով։ Բազմաթիվ երկրներ բարձր գնահատեցին Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո արձանագրված ժողովրդավարական առաջընթացը և կոռուպցիայի դեմ պայքարը, ներկայացրին հարցադրումներ և հանդես եկան առաջարկություններով։
Հայաստանի պատվիրակության անդամներն իրենց հերթին ներկայացրին մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում իրենց ոլորտների ձեռքբերումները և առկա մարտահրավերները, պատասխանեցին ՄԱԿ անդամ երկրների պատվիրակների հարցերին ու ներկայացրին պարզաբանումներ։
ՀՊԴ կանոնակարգի համաձայն՝ ՄԱԿ անդամ երկրների առաջարկությունները համակողմանիորեն կուսումնասիրվեն և դրանց վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը կներկայացվի Մարդու իրավունքների խորհրդի հունիսյան նստաշրջանի ժամանակ։
Տեղեկանք. ՀՊԴ-ն 2006թ-ին հիմնադրված ՄԱԿ մեխանիզմ է, որի ընթացքում պարբերական կարգով ուսումնասիրվում է մարդու իրավունքների վիճակը ՄԱԿ բոլոր անդամ երկրներում։ Դիտարկումը կատարվում է երկրի կառավարության կողմից ներկայացված ազգային զեկույցի, ՄԱԿ պայմանագրային մարմինների զեկույցների և այլ շահագրգիռ ազգային և միջազգային հասարակական կազմակերպությունների կողմից տրամադրված տեղեկատվությունը ամփոփող փաստաթղթերի հիման վրա։ Դիտարկման ավարտին ՄԱԿ ՀՊԴ աշխատանքային խումբը պատրաստում է զեկույց, որտեղ ամփոփ տեսքով ներկայացվում են դիտարկման արդյունքները, ՄԱԿ անդամ երկրների կողմից ներկայացված առաջարկությունները՝ ուղղված դիտարկումն անցնող երկրում մարդու իրավունքների իրավիճակի բարելավմանը։

Սկզբնաղբյուրը՝ այստեղ: