Արդարադատության նախարարը հեռախոսազրույց է ունեցել Վենետիկի հանձնաժողովի նախագահի հետ

10/02/2020

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր իր նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում նախարարն անդրադարձել է Սահմանադրության փոփոխության և հանրաքվեի նշանակման հետ կապված վերջին իրադարձություններին։ Փոխանցել է նաև հայկական կողմի պատրաստակամությունը դատաիրավական բարեփոխումների ոլորտում Եվրոպայի Խորհրդի և Հանձնաժողովի հետ հետագայում ևս սերտ համագործակցությունը շարունակելու վերաբերյալ: