Կալանք եւ ազատազրկում՝ բռնության կոչ անողներին ու բռնություն քարոզողներին. օրինագիծը՝ ԱԺ-ում. փոխնախարար Սրբուհի Գալյան

05/03/2020

ՀՀ Քրեական եւ Քրեական դատավարության օրենսգրքերում լրացումներ կատարելու օրինագծերը, որոնց հեղինակն է կառավարությունը, այսօր ԱԺ-ում քննարկվում են առաջին ընթերցմամբ: Առավելագույնը երկու ամիս կալանք եւ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով, եւ առավելագույնը մեկ տարվա ազատազրկում: Եթե նշյալ օրինագծերն ընդունվեն, պատժի տեսակներն այսպիսին կլինեն: ՀՀ արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը հայտարարեց, որ ՀՀ Քրեական օրենսգրքով ներկայում պատասխանատվություն է նախատեսված միայն որոշ հանցագործություններ կատարելու հրապարակային կոչերի, դրանց քարոզի եւ դրանք արդարացնելու համար. «Առկա կարգավորումները բավարար չեն՝ մարդկանց կյանքի, առողջության պահպանման, սեռական անձեռնմխելիության պաշտպանության համար: Օրինագծով առաջարկում ենք քրեական պատասխանատվություն սահմանել՝ անձի հանդեպ սեռով, ռասայով, մաշկի գույնով, էթնիկ-սոցիալական ծագմամբ, լեզվով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով, կրոնական փոքրամասնությանը պատկանելով, գույքային վիճակով, տարիքով եւ այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու համար»: Բռնությունը, Սրբուհի Գալյանի խոսքով, անձի կամքին հակառակ կամ առանց նրա կամքը հաշվի առնելու կատարված ցանկացած արարքն է, որի արդյունքում անձը զրկվել է կյանքից, կամ սահմանափակվել է նրա ազատությունը, ստացել է առողջական վնաս, ֆիզիկական ցավ, հոգեկան տառապանք. «Իսկ «կոչ» ասելով նկատի ունենք անձանց գիտակցության եւ կամքի վրա այնպիսի ազդեցությունը, որն ուղղված է անձի կամ անձանց խմբի հանդեպ բռնություն գործադրելուն, բռնության գաղափարի պաշտպանությանը, բռնություն գործած անձանց արդարացմանը, նրանց պաշտպանությանը: Նման դեպքերում անձը հրապարակային հայտարարում է, որ տվյալ բռնությունը ճիշտ է եւ ենթակա է պաշտպանության: Իսկ «քարոզն» անձի կամ անձանց խմբի դեմ բռնության գործադրման գաղափարի տարածումն է: Քարոզ չի կարող դիտվել մեկ անձի կողմից բռնության գործադրման գաղափարի տարածումը: Անհրաժեշտ է, որպեսի քարոզը տարածվի հանրության լայն շրջանակում»: Սրբուհի Գալյանը նաեւ շեշտեց՝ խոսքի ազատության  իրավունքը չի ներառում ատելության խոսքը, այն խոսքի ազատության իրավունքի սահմաններից դուրս է. «Այս օրինագծով քրեական պատասխանատվություն է սահմանվում ատելության խոսքի ամենավտանգավոր դրսեւորման՝ բռնության կոչի, այն արդարացնելու եւ այն քարոզելու համար»:

Սկզբնաղբյուրը՝ այստեղ: