Հայտարարություն՝ սնանկության գործով կառավարիչների հաշվառման վերաբերյալ
23/03/2020
Արդարադատության նախարարությունը, հիմք ընդունելով «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացուﬓեր կատարելու մասին» 2019 թ. դեկտեմբերի 12-ի ՀՕ-294-Ն օրենքի 72-րդ հոդվածի 7-9-րդ մասերը և Արդարադատության նախարարի 2020թ. մարտի 12-ի N 108-Ն հրամանը, մինչև 2020թ. ապրիլի 10-ը իրականացնելու է սնանկության գործով կառավարիչների հաշվառում:
Հաշվառման նպատակով կառավարիչները, ղեկավարվելով Արդարադատության նախարարի 2020թ. մարտի 12-ի N 108-Ն հրամանի 3-րդ կետի 2-րդ կետով, պետք է մինչև 2020թ. ապրիլի 1-ը Արդարադատության նախարարության հետևյալ էլեկտրոնային փոստին՝ naira.sedrakyan@justice.am , ներկայացնեն տեղեկատվություն՝
1.այն սպասարկման տարածքի կամ տարածքների մասին (Հայաստանի Հանրապետության մարզը կամ մարզերը, Երևան քաղաքը), որում ցանկանում են գործունեություն ծավալել, այլապես սպասարկման տարածք է համարվելու Հայաստանի Հանրապետության ողջ տարածքը.
2.տեղեկատվությունը ներկայացնելու օրվա դրությամբ իրենց կողմից վարվող ընթացիկ (չավարտված) սնանկության գործերի քանակի մասին:
Արդարադատության նախարարությունը հաշվառելու է նաև այն կառավարիչներին, որոնք մինչև «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2019 թ. դեկտեմբերի 12-ի ՀՕ-294-Ն օրենքի ուժի մեջ մտնելը զբաղվել են կառավարչի գործունեությամբ (ունեցել են նման թույլտվություն), սակայն լրացել է նրանց 63 տարին: Այդ անձինք հաշվառման նպատակով, բացի վերոնշյալ տեղեկություններից, մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը Արդարադատության նախարարություն են ներկայացնում նաև գրավոր տեղեկատվություն իրենց գործունեությունը շարունակելու թույլտվության ժամկետի վերաբերյալ՝ կցելով համապատասխան ապացույցները:
Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ 2019թ. որակավորման ստուգման արդյունքում կառավարչի որակավորման վկայական ստացած անձինք կարող են Արդարադատության նախարարության կողմից հաշվառվել միայն ինքնակարգավորվող կազմակերպությանը անդամագրվելուց հետո: