Արդարադատության նախարարությունը գործարկել է էլեկտրոնային կառավարման նոր գործիք՝ www.e-rights.am հարթակը

01/04/2020

Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Կառավարության գործունեության թափանցիկության ու հաշվետվողականության ապահովման նպատակով ՀՀ արդարադատության նախարարությունը ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի աջակցությամբ մշակել է http://e-rights.am/ հարթակը։

Հարթակը հնարավորություն է ընձեռում․

-       առցանց ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությանը և դրանից բխող Գործողությունների ծրագրին,

-       միջոցառումների իրականացման ընթացքին,

-       հրապարակել պետական մարմինների կողմից ներկայացված հաշվետվությունները,

-       ներկայացնել մեկնաբանություններ միջոցառումների վերաբերյալ:

 

 Եղե՛ք իրազեկ և մասնակցե՛ք մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին։