Հունիսի 1-ը մի շարք ազատազրկված անչափահասների համար կնշանավորվի ավարտական վկայականների ստացմամբ

01/06/2020

«Աբովյան» և «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող ազատազրկված  9-րդ  դասարանի հանրակրթական հիմնական ծրագրերն ավարտած  չորս անչափահասների տրվել են ավարտական վկայականներ: 

Նշենք, որ ընդհանուր առմամբ, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի կողմից իրականացվող   2019-2020թ.թ. հանրակրթական ծրագրերը կազմակերպվել են «Աբովյան» և «Արմավիր» ՔԿՀ-ում, որոնց մասնակցել և ավարտել են 11 աշակերտներ։

Համավարակի պատճառով «Աբովյան» ՔԿ հիմնարկում այս տարի Հունիսի մեկի տոնակատարության միջոցառումներ չեն կազմակերպվել, սակայն ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ ազատությունից զրկված երեխաների համար ձեռք են բերվել գրքեր, զարգացման խաղեր, զբաղվածության պարագաներ, ինչպես նաև հիգիենայի պարագաներ, որոնք հակահամաճարակային կանոնների պահպանմամբ, կփոխանցվեն երեխաներին։