2021-ի առաջին եռամսյակում նախատեսվում է Երևանում անցնել «Պարեկային ոստիկանություն» ծառայության

25/05/2020

Մեր ռազմավարության մոտակա արդյունքը պարեկային ծառայության գործարկումն է, ԱԺ պատշպանության և անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը՝ ներկայացնելով Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Ոստիկանության մասին» օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։
«Կառավարության հանձնառությունն է այս նոր ծառայությունը ձևավորելիս դիմորդներին ընտրել բաց մրցույթով։ Նոր ստեղծված ծառայությանը նշանակելուց առաջ բոլոր հավակնորդներն անցնելու են հնգամսյա կրթական ծրագիր», - ասաց նա։
Նախատեսվում է, որ 2021 թվականի առաջին եռամսյակում «Պարեկային ոստիկանություն» ծառայությունը առաջին կադրերի համալրումից և ղեկավար անձնակազմի հրամանագրումից հետո ծառայությունը նախ գործարկել Երևանում, ապա՝ Շիրակի և Լոռու մարզերում, իսկ 2022 թվականի առաջին եռամսյակում նախատեսվում է ծառայությունը տարածել ամբողջ հանրապետությունում։
Օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է, որ պարեկային ծառայողները կունենան նաև զենք, մեքենա և համազգեստ։

Մեր ռազմավարության մոտակա արդյունքը պարեկային ծառայության գործարկումն է, ԱԺ պատշպանության և անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը՝ ներկայացնելով Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Ոստիկանության մասին» օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։«Կառավարության հանձնառությունն է այս նոր ծառայությունը ձևավորելիս դիմորդներին ընտրել բաց մրցույթով։ Նոր ստեղծված ծառայությանը նշանակելուց առաջ բոլոր հավակնորդներն անցնելու են հնգամսյա կրթական ծրագիր», - ասաց նա։